«Ժողովուրդ». ՊՆ–ն հավաքագրում է զինծառայությունից ազատվածներին

«Ժողովուրդ». ՊՆ–ն հավաքագրում է զինծառայությունից ազատվածներին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրմամբ։

«Ըստ մեր աղբյուրների` ՊՆ–ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, և պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել։ Տեղեկացանք նաև, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում։ Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որպեսզի ազատվեն զորակոչից, ՊՆ–ն կտրականապես մերժում է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊՆ ժամանակավոր մամուլի խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որն ասաց, թե ինքը նման դեպքերի ծանոթ չէ. «Եթե կոնկրետ դեպք գիտեք, ներկայացրեք մեզ»։ Նշենք, որ դեպքը մեկը չէ, այս օրերին բազում այսպիսի ահազանգեր են ստացել»,–գրում է օրաթերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---