Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը «կայուն ծանր է»

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը «կայուն ծանր է»

PanARMENIAN.Net - Տորա բանտում ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վիճակի «կայուն ծանր է»: Այս մասին կիրակի օրը «Ան-Նիլ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցիչը:

Նախագահի առողջական վիճակի վատացման պատճառով, ՆԳՆ-ը դիտարկում է նրան ռազմական հոսպիտալ տեղափոխելու հարցը:

Կիրակի առավոտյան Մուբարաքին այցելել է նրա կինը` Սյուզանը, նրա երկու հարսները և ավագ որդին` Ալին: Սա նախորդ շաբաթվա ընթացքում ազգականների երկրորդ այցն է Մուբարաքին:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, նախկին նախագահին հետազոտած բժշկական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ նրա մոտ ցանկացած պահի կարող է ինսուլտ գրանցվել: Բժիշկների հավաստմամաբ, նրա մոտ գրանցվել էին ճնշման տատանումներ, շնչառական խնդիրներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---