Դամասկոսում 12-ժամյա կռիվ է տեղի ունեցել սիրիական բանակի և ընդդիմության միջև

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 12-ժամյա բախում է տեղի ունեցել սիրիական բանակի և ընդդիմության միջև; Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հղելով սիրիացի իրավապաշտպաններին և ՄԱԿ-ի դիտորդներին, կռվին նախորդել են քաղաքի կենտրոնում տեղի ունեցած 3 պայթյուններ: ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով, գրոհայինները նռնականետերով ռմբակոծել են քաղաքի փողոցները:

Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով, նախորդ մի քանի օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ, որոնց թվում նաև կանայք և երեխաներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---