ՊՆ կարիքները հոգալու համար Ռուսաստանը մինչև 2020թ 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ կարտադրի![]() 10 հունիսի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ կարտադրի ` ՊՆ կարիքները հոգալու համար: «Որոշում է կայացվել ինքնաթիռներ արտադրել: Ընդ որում, ՊՆ կարիքները հոգալու համար, մինչև 2020թ կպատրաստենք մոտ 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը: Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կազանում ռազմավարական ավիացիայի զարգացման հարցերով ժողով է անցկացրել: Ժողովի ընթացքում նա հայտարարել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում բանակը 30 տոկոսով պետք է համալրվի նոր տեխնիկայով, իսկ 5 տարիների ընթացքում նոր տեխնիկայի քանակը պետք է կազմի 70 տոկոս: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |