Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը առաջին պարտությունն է կրել

Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը առաջին պարտությունն է կրել

PanARMENIAN.Net - Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Այս մրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջաին պարտությունն է կրել: Նա զիջել է Լյուկ Մակշեյնին:

Արոնյանը հավաքել է 1.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

4-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Վլադիմիր Կրամնիկի դեմ (Ռուսաստան), ով 2 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Այս տուրում կխաղան նաև Կարունա-Տոմաշևսկի, Մակշեյն-Նակամուրա, Մորոզևիչ-Ռաջաբով և Կարլսեն-Գրիշչուկ զույգերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---