Ռաֆայել Նազարյան. Ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց Իտալիա-Իսպանիա խաղը![]() 11 հունիսի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն արտահայտեց Եվրոպայի առաջնության վերաբերյալ: “Մինչ այսօր կայացած հանդիպումներից ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել Իտալիա-Իսպանիա խաղը”,- ասաց Նազարյանը: Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխարհի 2014 թվականի առաջնության նույն խմբում ընդգրկված թիմերի մասին մարզիչն ասաց հետևյալը. “Ռուսների դեմ խաղում չեխերը վատ չխաղացին: Դանիան շատ կազամկերպված ու արագ թիմ է, կարծում եմ, որ մեր մրցակիցներից այս առաջնությունում դանիացիներն ամենակազմակերպվածներն են”: Նազարյանը նշեց, որ Իտալիան կարողացել է ստեղծել լավ թիմ, փոխել է ոճը և էլ ավելի լավ հավաքական է դարձել: Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ուկրաինայում և Լեհաստանում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |