Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության 97-ամյակի թեմայի հանրային քննարկումը: Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը, որը «Լիկուդից» է ընտրված: Ինչպես գրում է Haaretz-ը, միայն ընդլայնված նիստով գործը չի ավարտվի՝ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի նաև Քնեսեթի հանձնաժողովներից մեկում: Ըստ պարբերականի, հավանաբար, սա յուրօրինակ դեմարշ է Թուրքիայի իշխանությունների դեմ: Այն տեղի կունենա պետական հսկիչ Միխի Լինդեշտրաուսի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման ժամանակ Իսրայելի բանակի գործողությունների մասին զեկույցի ներկայացման նախօրեին, գրում է IzRus-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |