Հոլոքոսթի հուշահամալիրը վանդալները պատել են Հիտլերին ուղղված շնորհակալական գրություններով![]() 11 հունիսի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի լույս 11-ի գիշերը վանդալները պղծել են Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված Երուսաղեմի «Յադ վաշեմ» հուշահամալիրը, գրում է «Հաարեց» թերթը: Անհայտները շենքի պատերին առնվազն 10 գրություն են թողել, որտեղ գովաբանվում են նացիստները: Մի քանիսում ասվում է. «Հիտլեր, շնորհակալություն քեզ Հոլոքոսթի համար», «Եթե Հիտլերը գոյություն չունենար, սիոնիստները նրան կհորինեին» և «Սիոնիստներ, դուք պատերազմ հայտարարեցիք Հիտլերին հանուն հրեա ժողովրդի, և դա Հոլոքոսթի պատճառ դարձավ»: Հուշահամալիրի ներկայացուցիչ Ավներ Շալեվը հայտարարել է, որ շոկի մեջ է և վախեցած «Իսրայելի ու սիոնիզմի հանդեպ նման ատելության դրսևորումից»: Ըստ նրա, կատարվածն անցնում է բոլոր սահմանները: Ինչպես հայտնում է «Հաարեցը», այդ նույն գիշեր Երուսաղեմում վնասվել ու ներկով էին պատվել իսրայելցի արաբներին պատկանող մի քանի մեքենաներ: Նման հարձակումները նորություն չեն ինչպես արաբների, այնպես էլ հրեաների համար, հարձակման օբյեկտ են դարձել ինչպես սինագոգերը, այնպես էլ մզկիթները: Սակայն Հոլոքոսթի թանգարանի հանդեպ դա առաջաին անգամ է կատարվում, հայտնում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |