Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Թուրքիայի կողմից նրա ճանաչմանը![]() 11 հունիսի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել բուն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Իսրայելի իշխանությունները ցանկանում են օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային «պատժելու» համար: Կիրակոսյանը գտնում է, որ իրենց նպատակների համար երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի օգտագործումը չի նպաստում նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության 97-ամյակի թեմայի հանրային քննարկումը: Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը, որը «Լիկուդից» է ընտրված: Ինչպես գրում է Haaretz-ը, միայն ընդլայնված նիստով գործը չի ավարտվի՝ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի նաև Քնեսեթի հանձնաժողովներից մեկում: Ըստ պարբերականի, հավանաբար, սա յուրօրինակ դեմարշ է Թուրքիայի իշխանությունների դեմ: Այն տեղի կունենա պետական հսկիչ Միխի Լինդեշտրաուսի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման ժամանակ Իսրայելի բանակի գործողությունների մասին զեկույցի ներկայացման նախօրեին, գրում է IzRus-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |