Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան դեմ է պատերազմ սկսելու Բաքվի ցանկությանն ու վերջին դիվերսիաներին![]() 11 հունիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտահոգված է վերջին ադրբեջանական դիվերսիաներով շփման գծում, ինչպես նաև դեմ է Լեռնային Ղարաբաղում պատերազմ վերսկսելու Բաքվի ցանկությանն ու վերջին դիվերսիաներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանի գործողությունները խանգարում են թուրքական ծրագրերին տարածաշրջանում, և Անկարան, ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը, գտնում է, որ միակ սպառնալիքը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Ադրբեջանն է: Ըստ Կիրակոսյանի, այժմ ճգնաժամ է Անկարայի ու Բաքվի հարաբերություններում, «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» հայեցակարգը ձախողվել է: Կիրակոսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության թեմային ռազմական ոլորտում, նշելով, որ Անկարան դադարել է լինել Բաքվի գլխավոր ռազմական գործընկերը, այժմ դա Իսրայելն է, Պակիստանը և այլ պետություններ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |