ՀՀ-ում ռուսական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունն աճել է մարտական պատրաստության շրջանակներում![]() 11 հունիսի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Հարավային ռազմական միավորման մամլո ծառայության սպա Կիրիլ Կիսելյովը մեկնաբանել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքների ավելացումը: «Հարավային ռազմական միավորման 102-րդ ռազմակայանի ռուսական ավիացիոն զորամասի թռիչքների ինտեսիվությունն աճել է մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ընդ որում, Կիլսելյովը չի մեկնաբանել New York Times թերթի այն պնդումը, թե ՌԴ-ն այդպիսով զգուշացնում է Բաքվին, որ կարող է միջամտել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում: New York Times-ը գրում է, որ նախորդ տարվա համեմատ 2012թ. ուսումնական թռիչքները, որ իրականացվում են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների տարածքից, աճել են 20 տոկոսով և հասել են 300-ի: Թերթը, հղում անելով ՌԴ ԶՈւ գնդապետ Իգոր Գորբուլյաին գրում է, որ ռազմական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են կատարում՝ պատրաստվելով իրական մարտերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |