Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հայ-չինական համագործակցությունը![]() 11 հունիսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ դրա վկայությունը համարելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ գործընթացը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Չինաստանի գլխավոր դատախազը երկու երկրների գլխավոր դատախազությունների փոխգործակցության զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել է այսօր ՀՀ և ՉԺՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ դեռևս 1999 թվականից սկիզբ առած համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է՝ նպաստելով հայ-չինական երկկողմ կապերի առավել սերտացմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |