Գարեգին Բ–ն Բունդեսթագի ներկայացուցչին. Միջազգային հանրությունը պետք է վճռական ձայն հնչեցնի ադրբեջանական սադրանքների վերաբերյալ![]() 11 հունիսի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Բ այսօր` հունիսի 11–ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի ուղղեկցությամբ։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ է կատարվել խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաև Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը և արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծել է գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև մշակույթի ու կրթության ոլորտներում: Զրույցի ընթացքում խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` նշելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը պետք է վճռական ձայն հնչեցնի և հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |