ՆԱՏՕ-ն մտահոգված է ադրբեջանական դիվերսիներով` հուսալով, որ «իրադրությունը կկայունանա»![]() 11 հունիսի 2012 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության վատթարացումը` հայտնելով, որ Դաշինքը հետևում է հակամարտության գոտում կատարվող իրադարձություններին և մտահոգված է իրադրության վատթարացմամբ: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն չի միջամտում կատարվող իրադարձություններին, սակայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` հանդիսանալով կառույցի համանախագահ: Ջեյմս Ապատուրայը հայտնել է, որ Դաշինքը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակիցն է, և հույս է հայտնել, որ իրադրությունը կկայունանա: Նա ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս տարածաշրջանում իրադրության լարումը մեղմացնելու կողմից: Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն ու Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն այսօր պաշտոնապես բացել են ՆԱՏՕ-ի շաբաթը: Նրանք նաև կհանդիպեն կառավարական և ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների, լրագրողների և դիվանագետների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |