Գիլմորը կոչ է արել հակամարտող կողմերին մեղքը չբարդել մեկը մյուսի վրա և պատրաստ լինել անհրաժեշտ զիջումների![]() 12 հունիսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը կարծում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը «չպետք է գնան շփման գծում տեղի ունեցած միջադեպերի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելու ուղիով»: «Մեղքի բարդումը չի նպաստում հակամարտության լուծմանը: Պետք է մտածել, թե ինչ անել այն լուծելու համար»,-ընդգծել է նա: Այս մասին Գիլմորը հայտարարել է, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, արդյոք չի նպաստի շփման գծում լարվածության թուլացմանը վերջին սադրանքների կոնկրետ մեղավորներին նշելը: Ըստ Գիլմորի, հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը: « Կողմերը պետք է պատրաստ լինեն գնալու անհրաժեշտ զիջումների, որոնք էական են հակամարտության կարգավորման համար»,-ընդգծել է նա: Գիլմորը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն աջակցելու է միջնորդների ջանքերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |