ՀԱԿ-ում դեռ չեն քննարկել նախագահի թեկնածուի հարցը, բայց վստահ են` Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա![]() 12 հունիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեռևս չի քննարկել թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա հիշեցրել է, որ 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ: «Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է, ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, և, ի տարբերություն անլուրջ քաղաքական ուժերի, մենք գիտենք, թե երբ է գալիս այդ հարցին պատասխան տալու ժամանակը»,- նշել է Զուրաբյանը: «Իսկ ինչ վերաբերում է մեր տեսական վերաբերմունքին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, ապա ես կարող եմ ասել` Լևոն Տեր-Պետրոսյանը եղել և մնում է ՀԱԿ-ի անվիճելի առաջնորդը»,- հավելել է նա` ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանը լուրջ հեղինակություն ունի ինչպես ինքնին ՀԱԿ-ում, այնպես էլ դրանից դուրս: ՀԱԿ-ի համակարգողի խոսքով` «միայն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել «դիկտատուրայի» թեկնածուին` առավելագույնս իր շուրջը համախմբելով քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և հասարակ քաղաքացիներին»: «Այս տեսակետից Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, և այդ կարծիքը ՀԱԿ-ում կիսում են բոլորը»,- ընդգծել է Զուրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |