Սերժ Թանկյանն այնուամենայնիվ ամուսնացել է![]() 12 հունիսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայտնի System of a Down ռոք խմբի առաջնորդ Սերժ Թանկյանն ամուսնացել է: Ինչպես հայտնի է դարձել, ամուսնության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լոս Անջելեսի արվարձանում: Թանկյանի ընտրյալը Վանաձորից է՝ 28-ամյա ոճաբան Անժելա Մադաթյանը: Ինչպես նշում են աղբյուրները, Սերժի ու Անժելայի սիրավեպը սկսվել է դեռ 2005 թվականին, սակայն, հավանաբար, զույգը միայն այժմ է որոշել օրինականացնել հարաբերությունները: Մի քանի օր առաջ PanARMENIAN.Net ն արդեն տեղեկատվություն հրապարակել էր Սերժ Թանկյանի ամուսնության մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները խնդրել էին չտարածել այդ տեղեկությունը, սակայն այժմ արդեն իրադարձությունը մեծ արձագանք է ստացել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |