ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդին: Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, ԱՄՀ առաքելության ղեկավարը, արդյունավետ համարելով Հայաստանի կառավարության հետ հիմնադրամի` շուրջ 10-ամյա համագործակցությունը, նշել է, որ իր հերթական այցի նպատակն է շարունակել երկխոսությունը եւ գործադիր իշխանության հետ քննարկել ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Դրանց թվում նշվել են մեր երկրում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանն, գործարար-պետական կառույցներ հարաբերություններին, համապատասխան պետական կառույցների միջեւ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը: Այդ ամենի վերաբերյալ ՀՀ վարչապետը ներկայացրել է իր մոտեցումները, մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու դեռեւս առկա խնդիրները: Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունը կօգնի լուծել նաեւ այդ խնդիրները:
 Ուշագրավ
---