Հալվա, գաթա, լոբիով, սմբուկով, ավելուկով աղցաններ, չորացրած մրգեր. մեկնարկել է ազգային ուտեստների համտես-ցուցահանդեսը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդեսին այսօր ներկայացված են տոնածիսական 13 տաղավար տոների համապատասխան կերակրատեսաակները: Ցուցահանդեսը կազմակերպել է «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպությունը, որին խորհրդի անդամ, գլխավոր խոհարար Գրիշա Անտինյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ տոնածիսական 13 տոներին բնորոշ կերակրատեսակները. «Ժողովրդին հասանելի դարձնել մեր ազգային տոներին բնորոշ ուտեստները, որպեսզի հանրությունը ճանաչի դրանք, քանի որ դա էլ է մեր մշակույթի մի մասը»: Գրիշա Անտինյանը նշեց նաև, որ ցուցահանդեսին ուտեստները պատրաստել և ներկայացնում են հիմնականում Երևանի տարբեր ուսումնարանների ուսանողները: Խաղողօրհնեգի տոնին նվրիրված տաղավարը ներկայացնող համար 2 տարածաշրջանային քոլեջի դասախոս Սվետլաննա Զաքարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, թե ինչ ուտեստներ են ներկայացրել իրենք. «Պատրաստել ենք 2 տեսակի հալվա, թոնրի գաթա, արիշտա հալվա, լավաշհացով պատրաստված ընկույզով կաթնաշոռ, սմբուկով ուտեստներ և այն բոլոր ուտեստները, որոնք հայերը պատրաստել և շարունակում են պատրաստել այս տոնին»: Հին ավանդական հայկական ամանորը ներկայացնող Երևանի համար 9 արհեստագործական ուսումնարանի սաները իրենց տաղավարում ներկայացրել էին աղանդներ, կլոր գաթա, հալվա, լոբիով, սմբուկով, ավելուկով աղցաններ, չորացրած մրգեր։ Ցուցահանդեսն ուղեկցվում էր ազգագրական համույթների երգերով և պարերով: Արդեն չորրորդ տարին է, որ կազմակերպվում է հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդես։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |