Յակուտսկում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև![]() 12 հունիսի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Յակուտսկի «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում կռիվ է տեղի ունեցել Հայաստանի քաղաքացիների և տեղի բնակիչների միջև: Ինչպես հաղորդում է SakhaPress.ru-ն, զվարճանքի կենտրոնում հանգստանում էին հինգ հայեր (եղբայրներ): Հունիսի 11-ի վաղ առավոտյան տեղի բնակիչները` թվով 10-15 հոգի, վիճաբանություն են սկսել ՀՀ քաղաքացիների հետ, որը հետո զանգվածային կռվի է վերածվել: Կռիվը բորբոքվել է «Եվրոպա» զվարճանքի կենտրոնում, այնուհետև շարունակվել փողոցում: Այդ միջոցին մեքենայում եղբայրների հայրն էր, ում ձեռքին տրավմատիկ ատրճանակ կար: Տեսնելով, որ իր որդիներին ծեծի են ենթարկում, նա դուրս է նետվել մեքենայից և օդ կրակել: Սակայն դա չի կանգնեցրել կռվարարներին: Մի քանի հոգի հարձակվել են նրա վրա, և նա ստիպված է եղել թիրախային կրակ բացել: Արդյունքում եղբայրների վրա հարձակվածներից հինգ հոգի թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ այս գործով քննչական միջոցառումներ են իրականացվում:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |