Էգեմեն Բաղիշն իրեն իրավունք է վերապահում մատնանշել Ֆրանսիային Ցեղասպանության փոխարեն զբաղվել Ղարաբաղով![]() 13 հունիսի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերը «արդյունք չտվեցին, ուստի Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան կակտիվացնի իր դերը հիմնախնդրի լուծման գործում», La Croix ֆրանսիական թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Եվրամիության գործերի նախարար Էգեմեն Բաղիշը, չորեքշաբթի օրը հաղորդում է Internethavadis թուրքական պորտալը: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը քննարկելու փոխարեն Ֆրանսիան «պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և մտածի ադրբեջանցի փախստականների ճակատագրի մասին»: Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ իրականացնելով Հայաստանի և Արցախի հետ սահմանին: Որոշ տվյալների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում անցյալ շաբաթվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող: Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը ջանք չի խնայում իր զինծառայողների մահվան կամ վիրավորվելու զանազան պատճառներ հնարելու համար, որպեսզի կոծկի իր կորուստների իրական պատճառները: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին: Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |