Երևանում հանդես կգա աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը՝ Ուրի Քեյնը

Երևանում հանդես կգա աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը՝ Ուրի Քեյնը

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին, ժ.19: 00-ին Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի Պետական կամերային նվագախմբի համերգը:

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Որպես մենակատար հանդես կգա աշխարհի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը, կոմպոզիտոր, դասական երաժշտության փայլուն մեկնաբան, «Գրեմի» մրցանակաբաշխության նոմինանտ, ջազ և դասական երաժշտական բազմաթիվ փառատոների մասնակից՝ Ուրի Քեյնը ԱՄՆ ից:

Ծրագրում` Կոմիտաս/Ասլամազյան, Մանրանվագներ, Ուրի Քեյն «Զվարճանքներ» դաշնամուրի և լարայինների համար: Համերգի ժամանակ կհնչի նաև Անտոնին Դվորժակի Սերենադը լարայինների համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---