ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈԻԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - «Եթե հայ սպաները Բաքու մուտքի թույլտվություն ստանան, ապա ադրբեջանական կողմը ստիպված է լինելու ապահովել նրանց անվտանգությունը»,- հայտարարել է այսօր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը` մեկնաբանելով Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության նպատակահարմարության հարցը անվտանգության տեսանկյունից:

«Զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ Բաքվում պարբերաբար հնչող բողոքները կրում են ձեւական բնույթ»,-համոզմունք է հայտնել Յու.Խաչատուրովը: Հիշեցնենք, որ «Լավագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժությունները կկայանան Ադրբեջանում սեպտեմբերի 13-26 ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---