Բրիտանական ԱԳ նախարարն ուզում է համոզել Լավրովին ճնշում գործադրել Դամասկոսի վրա

Բրիտանական ԱԳ նախարարն ուզում է համոզել Լավրովին ճնշում գործադրել Դամասկոսի վրա

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը վաղը մտադիր է Սիրիայում Քոֆի Աննանի խաղաղ ծրագրի կատարման վերաբերյալ բանակցություններ վարել իր ռուսաստանյան պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Սիրիան կործանման կամ միջկրոնական սկզբունքով մահացու քաղաքացիական պատերազմի եզրին է»,- հայտնել է Հեյգը Քաբուլում, որտեղ հինգշաբթի օրը տեղի կունենա Աֆղանստանի վերաբերյալ տարածաշրջանային խորհրդաժողովը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Հեյգը ծրագրում է Լավրովի հետ հանդիպել խորհրդաժողովի կուլուարներում և համոզել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի կառավարության վրա, որպեսզի իրականացվի ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---