14 հունիսի 2012 - 10:27 AMT
Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում զիջել է Ալեքսանդր Մորոզևիչին

Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար հաջող չէր:

Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղում էր ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզևիչի դեմ: Հայ շախմատիստը զիջելէ` կրելով այս մրցաշարում իր առաջին պարտությունը:

Նա 2 միավորով նահանջել է 8-րդ հորիզոնական: Հուշամրցաշարի միանձնյա առաջատար է դարձել Մորոզևիչը, ով ունի 4 միավոր: Մանգուս Կարլսենը (Նորվեգիա) 2-րդ հորիզոնականում է, իսկ եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստանում):

6-րդ տուրում, որը կկայանա հունիսի 14-ին , Արոնյանի մրցակիցն է լինելու Կարլսենը: