14 հունիսի 2012 - 14:02 AMT
ՄՕԿ-ը Լոնդոնի Օլիմպիական խաղերին որդեգրել է «Ոչ ասեղին» քաղաքականությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին հայտարարել է «Ոչ ասեղին» քաղաքականության մասին: Հունիսի 16-ից-օգոստոսի 12-ը մարզիկները պետք է զերծ մնան ցանկացած ներարկումներից, իսկ եթե դրանք անհրաժեշտ են բժշկական տեսանկյունից, ապա պետք է լրացնեն հատուկ դեկլարացիա:

Չթույլատրված ներարկումները կհանգեցնեն ոչ միայն առանձին մարզիկների, այլ նաև ամբողջ պատվիրակությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը