Հակոբ Բաղդասարյան. Հայաստանի անշարժ գույքի շուկայում կայուն ծանր իրավիճակ է պահպանվում![]() 14 հունիսի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկում է դիտվում, սակայն դա էական ազդեցություն չի ունենում գների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Նրա խոսքով` գների տատանումները նվազագույնն են` 0,5-1%: Բաղդասարյանը նշել է, որ անշարժ գույքի գների չնվազելը պայմանավորված է ինչպես շինարարության ծավալների չմեծանալով, այդ թվում շինանյութի և աշխատուժի գները մնացել են նույնը, իսկ որոշ շինանյութեր անգամ թանկացել են, այնպես էլ սպառողական գների ընդհանուր աճով: «Հայաստանի անշարժ գույքի շուկայում կայուն ծանր իրավիճակ է պահպանվում»,- ամփոփել է Բաղդասարյանը: Նա հաղորդել է նաև, որ չկա Սիրիայի և Իրանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի գնման ծավալների խիստ ավելացում, թեև նշել է, որ նրանք Հայաստանում անշարժ գույքի գնումներով երկրորդն են Ռուսաստանից հետո: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |