Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտները կհանգստանան Ծաղկաձորում![]() 15 հունիսի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է այս ծրագիրը։ Այսպիսով մեր զորակցությունն ենք հայտնում սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ քաղաքաբնակ երիտասարդներն իրենց կողքին են և մտահոգ իրենց խնդիրներով»,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ ՀԵՀ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի պատանիներ։ Նման ծրագիր կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |