Հայաստանի ավտոկայանները կարող են կոնցեսիայի հանձնվել

Հայաստանի ավտոկայանները կարող են կոնցեսիայի հանձնվել

PanARMENIAN.Net - Հայաստանի` ինչպես ներհանրապետական, այնպես էլ միջազգային փոխադրումներով զբաղվող ավտոկայանները կարող են կոնցեսիայի հանձնվել: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը:

Նրա խոսքով` մի շարք արտասահմանյան ընկերություններ արդեն հայտնել են իրենց հետաքրքրվածությունը, սակայն կոնցեսիոների ընտրությունը կիրականացվի մրցույթի հիման վրա: «Ես կարծում եմ, որ մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում կներկայացնենք կառավարություն, հավանություն կստանանք և կառաջադրենք մրցույթի»,- նշել է նա:

Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ կոնցեսիայի հանձնելու պայմաններից մեկը կլինի տոմսերի օնլայն վաճառքի համակարգի ներդրումը, «որպեսզի բնակչության սպասարկումը զգալիորեն բարելավվի»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---