ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ15 սեպտեմբերի 2004 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, օրակարգում զգալի տեղ է հատկացվել տնտեսական խնդիրներին: Մասնավորապես վարչապետներն անդրադարձել են բազմակողմ տնտեսական համագործակցության վրա բացասաբար ազդող որոշ հարցերի լուծման խնդրին: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդին առանձին փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու լիազորություններ տրամադրելու մասին: Բացի այդ, վարչապետները մի շարք պայմանագրեր են կնքել էներգետիկ, տրանսպորտային քաղաքականության, կրթության, հանցավորության եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ռազմական եւ այլ ոլորտներում հետագա համագործակցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի գործունեությանը վերաբերող հարցեր: Որոշվել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հրավիրել 2005թ. ապրիլին, Թբիլիսիում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |