Բակո Սահակյանն ու Ռոբերտ Նազարյանը քննարկել են տնտեսական մրցակցությանը վերաբերող հարցեր![]() 15 հունիսի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր`հունիսի 15-ին, ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Նախագահի տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |