Եմենի զինված ուժերը ծայրահեղականներից ազատագրել են Շաքրա նավահանգիստը

Եմենի զինված ուժերը ծայրահեղականներից ազատագրել են Շաքրա նավահանգիստը

PanARMENIAN.Net - Եմենի կառավարական զորքերը հունիսի 15-ին իրենց հսկողության տակ են վերցրել Շաքրա նավահանգիստը, որը գտնվում է երկրի հարավում` Աբյան գավառում, հաղորդում է Lenta.ru-ն:

Համաձայն այդ տվյալների` բնակավայրի համար բախումների ժամանակ ուրբաթ օրը սպանվել է «Անսար ալ-Շարիա» («Շարիաթի հետևորդներ») խմբավորման առնվազն 17 մարտիկ: Մնացած իսլամիստները, լքելով իրենց դիրքերը, թաքնվել են լեռներում` նավահանգստից արևմուտք:

Շաքրան արդեն երրորդ համեմատաբար խոշոր քաղաքն է, որը կառավարական զորքերի կողմից հետ է գրավվել ապստամբներից վերջին ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---