Բաքուն հիմնովին մոլորեցրել է սաուդյան արքայազնին![]() 15 հունիսի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը «պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի Երևանը հրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից»,- ասել է Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար, արքայազն Հալեդ Բեն Սաուդ Բեն Հալեդը: Արքայազնի խոսքով` «Սաուդյան Արաբիան միշտ օժանդակել և օժանդակում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում…»,- նշել է նա: Բեն Հալեդն ասել է նաև, թե Սաուդյան Արաբիան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաընդունելի ճանապարհը դիվանագիտականն է, հաղորդում է Թրենդը: Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ իրականացնելով Հայաստանի և Արցախի հետ սահմանին: Որոշ տվյալների համաձայն` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում անցյալ շաբաթվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող: Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը ջանք չի խնայում իր զինծառայողների մահվան կամ վիրավորվելու զանազան պատճառներ հնարելու համար, որպեսզի կոծկի իր կորուստների իրական պատճառները
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |