ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ15 սեպտեմբերի 2004 - 22:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել Է Իտալիայի խորհրդարանի պատվիրակության անդամներին` Իտալիայի Սենատի փոխնախագահ Լամբերտո Դինիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաւեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն, երկկողմանիորեն կարեւորվել են երկու երկրների միջխորհրդարանային կապերի ամրապնդումը եւ փորձի փոխանակումը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանների համագործակցությանը, որը կարող է նոր հեռանկարներ բացել Հայաստանի տնտեսության զարգացման համար: Զրույցի ընթացքում կարեւորվել Է համագործակցությունը Եվրամիության ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանում Իտալիայի տան ստեղծումը, որը կնպաստի գիտամշակութային ու առեւտրատնտեսական կապերի խորացմանը: Նշենք, որ կողմերը պաշտոնական փոխայցերի հրավերներ են փոխանակել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |