Հայաստանի նախկին կառավարության կազմը կհամալրեն Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը և Արտեմ Սարգսյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Խորհրդի և Գործադիր մարմնի նիստը` ՀՀ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել է նոր կառավարության կազմում ՀՀԿ-ից նախարարների նշանակման հարցը: Շարմազանովի խոսքով` ընդունվել է որոշում այն մասին, որ իշխող կուսակցությունից բոլոր նախկին նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները: Նոր կառավարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմտնելուց հետո ազատված նախարարական պաշտոններին նշանակվել են Գագիկ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնին, Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին, Արտյոմ Ասատրյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին: Ինչ վերաբերում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին, Շարմազանովը չի նշել նրա անունը` հաղորդելով միայն, որ նա լինելու է անկուսակցական, և նրա անունը կհրապարակվի կառավարության նիստում: Ընդ որում լրագրողների հարցին այն մասին, թե որքանով է հավաստի այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կլինի Հրաչյա Ռոստոմյանը (ներկայիս Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար), Շարմազանովը նշել է, որ չի բացառում նման հնարավորությունը: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հաղորդել է նաև, որ, հավանաբար, հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր նոր ծրագիրը: Ինչ վերաբերում է Սամվել Նիկոյանին, որի մասին ՀՀԿ-ում խոսվում էր, թե նա կզբաղեցնի նախարարական պորտֆելներից մեկը, ապա, Շարմազանովի խոսքով, նա կշարունակի իր աշխատանքը օրենսդիր իշխանությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |