ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈԼԻՍՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարին կից ստեղծված աշխատանքային խումբը զբաղվում է «Նյու Յորք լայֆ ինշուրենս» ապահովագրական ընկերության ցուցակները հանրամատչելի դարձնելու խնդրով` անուն ազգանունների, բնակավայրերի անվանումների լատինական ձեւերը փոխարինվում են հայկական տարբերակներով: Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը` նշելով, որ խնդիր է դրված ստեղծել քաղաքացիական իրազեկման համակարգ, որի միջոցով հանրամատչելի կդարձվի փոխհատուցումների գործընթացը: Նրա խոսքերով, մամուլի ասուլիսից հետո բազմաթիվ դիմումներ են ստացվել ԱՊՀ երկրների եւ ԱՄՆ քաղաքացիներից: Նշենք, որ «Նյու Յորք լայֆ ինշուրենս» ապահովագրական ընկերության ցուցակներում ընդգրկված է 2300 անուն: Հիշեցնենք, որ ընկերության թողարկած ապահովագրական պոլիսների վերաբերյալ հայցերի մասին համաձայնագիրը նախատեսում է շուրջ 11 մլն դոլար վճարել այն անձանց ժառանգներին, ովքեր ապահովագրական պոլիսներ են ունեցել վերոհիշյալ ընկերությունում եւ զոհվել են Հայոց ցեղասպանության տարիներին:
 Ուշագրավ
---