Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Եգիպտոսում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քվեարկությունը կտևի երկու օր: Նախագահի պաշտոնին հավակնում են «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մոհամմեդ Մուրսին ու Ահմեդ Շաֆիկը, որը պաշտոնանկ Մուբարաքի կառավարության անդամ է եղել:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, ընտրություններն անցնում են սահմանադրության բացակայության և լուծարված խորհրդարանի պայմաններում: Այս պայմաններում որոշ եգիպտական քաղաքական գործիչներ կոչ են անում հետաձգել ընտրությունները: Քվեարկությունից երկու օր առաջ Եգիպտոսի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---