Հայ երաժիշտներից բաղկացած «ՍԻՄԱ» տրիոն հաղթել է Նյու Ինգլանդի հեղինակավոր փառատոնում![]() 16 հունիսի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «ՍԻՄԱ» դաշնամուրային տրիոն ԱՄՆ Նյու Ինգլանդի միջազգային կամերային համույթների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և Ոսկե մեդալի: Այդ մասին ԱՄՆ-ից PanARMENIAN.Net ին է հայտնել տրիոյի դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը: Սիմա տրիոն հիմնադրվել է Նյու Յորքում: Խմբի երաժիշտները` ջութակահար Սամի Մերդենյանը, թավջութակահար Անի Քալաջյանը և դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը սովորել են Դորոթի Դելեյի, Փիթեր Ունջյանի, Թիմոթի Էդդիի և այլ հայտնի ուսուցիչների մոտ և բազմաթիվ մրցույթների դափնեկիր են: Նրանց ելույթ են ունենում ինչպես միասին, այնպես էլ որպես մենակատար: Եռյակը շեշտը դնում է մոռացված երաժշտության վրա, երաժշտասերներին ներկայացնում եզակի հին և նոր ստեղծագործություններ աշխարհի տարբեր անկյուններից: «ՍԻՄԱ» տրիոն արժանացել է J.C. Arriaga կամերային երաժշտության մրցույթի երկրորդ մրցանակին, ելույթ է ունեցել ԱՄՆ մի շարք հեղինակավոր բեմերում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |