Կանադական դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը![]() 16 հունիսի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը սահմանադրությանը հակասող է համարել էֆտանազիայի արգելքը: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, դատավոր Լինն Սմիթը վճռել է, որ անբուժելի հիվանդ Գլորիա Թեյլորը կարող է կամավոր հեռանալ կյանքից՝ բժիշկների օգնությամբ: Ընդ որում կատարման համար պարտադիր է մի շարք պայմանների առկայությունը: Մասնավորապես, բժիշկները պետք է հիվանդին ներկայացնեն ախտորոշումը, հիվանդության ընթացքի կանխատեսմամբ, իրազեկեն բուժման մեթոդների ու կիրառման հեռանկարների մասին: Դատավորը վճռի իրագործումը հետաձգել է մեկ տարով, որպեսզի Կանադայի խորհրդարանը կարողանա անհրաժետ փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |