Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրանք ընթանում են ընտրողների համեմատաբար ոչ ակտիվ մասնակցությամբ:

Ֆրանսիայի քաղաքացիները ուղղակի համընդհանուր քվեարկությամբ ընտրում են Ազգային ժողովի Ստորին պալատի 577 պատգամավորներին, որին վերջին խոսքն է պատկանում օրինաստեղծ ընթացակարգերում: Պատգամավորներն ընտրվում են միամանդատ մեծամասնական ընտրակարգով. մեկ ընտրատեղամասին միջին հաշվով բաժին է ընկնում 11 թեկնածու: Երկրորդ փուլում պայքարը շարունակում են երկու-երեք թեկնածուներ յուրաքանչյուր ընտրատեղամասում, որտեղ հաղթողը չի որոշվել առաջին փուլի արդյունքում: Հաղթանակի համար բավական է ձայների մեծամասնությունը:ՆԳՆ տվյալների համաձայն, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և անցկացման համար, տեղական ժամանակով 12:00-ին մասնակցությունը կազմում է 21,41%:

Առաջին փուլում, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին, նույն այդ ժամանակ մասնակցությունը փոքր-ինչ քիչ էր՝ 21,06%: Արդյունքում առաջին փուլը կայացավ ռեկորդային ցածր մասնակցությամբ՝ 57,4%:

Համեմատաբար պասիվ մասնակցությունը բնորոշ է խորհրդարանական ընտրություններին: Ապրիլ-մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել է Ֆրանսիայի քաղաքացիների մոտ 80%-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---