ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՆԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎ- ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Աշրաֆ Սենտսոյին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման ու ամրապնդման հարցերը: Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամության ու համագործակցության բազային համաձայնագրի կնքումը, որը հնարավոր կդարձնի բազմակողմ համագործակցության զարգացումը: Աֆրիկյան կողմը, Հայաստանի հետ հարաբերությունների ամրակայման նպատակով պատրաստվում է նաեւ պատվո հյուպատոս ունենալ Երեւանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցության հեռանկարները` հատկապես ոսկերչության, զբոսաշրջության բնագավառներում: Նշենք, որ դեսպանը ՀՀ Աժ խոսնակին հրավիրել է ՀԱՀ:
 Ուշագրավ
---