Էլինա Դանիելյանը վստահաբար գլխավորում է Գրան պրիի մրցաշարային աղյուսակը![]() 18 հունիսի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Կազանում ընթացող Գրան պրիի մրցաշարում: 7-րդ տուրում նա սև խաղաքարերով միավորները կիսել է Անտոանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ: Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 5 միավորով: 2-րդ տեղում է Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) 4,5 միավորով, նա հաղթել է Բեթուլ Քեմրե Յիլդիզին (Թուրքիա): 3 տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), որն իր ակտիվում ունի 4,5 միավոր: 8-րդ տուրում, որը տեղի կունենա հունիսի 18-ին, Դանիելյանը կխաղա Եկատերինա Լագնոյի հետ (Ուկրաինա), որը 4,5 միավորով 4-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |