Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հինգերորդ հուշամրցաշարը![]() 18 հունիսի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-24-ը Ջերմուկում անցնում է Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հինգերորդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 60 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: Երկու տուրից հետո չորս շախմատիստներ երկու միավոր են վաստակել և կիսում են 1-4 տեղերը: Լրացուցիչ արդյունքներով առաջին տեղում է Դավիթ Շահինյանը, երկրորդում Դաբիթ Լոմսաձեն (Վրաստան), իսկ Սուրեն Պողոսյանը երրորդն է: Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |