Վարչապետն ավարտական դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտներին

Վարչապետն ավարտական դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի լավագույն շրջանավարտներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած տոնական միջոցառման ժամանակ ավարտական դիպլոմներ հանձնեց այս տարվա շրջանավարտներից լավագույններին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամները՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

Համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը կարմիր դիպլոմներ է հանձնել 11 ֆակուլտետների լավագույն 22 ուսանողներին:

Պաշտոնական մասին հաջորդել է տոնական համերգը. հայ էստրադայի ներկայացուցիչներ Մհերը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանն ու Էրիկը շնորհավորեցին շրջանավարտներին և իրենց աշխույժ կատարումներով տոնական շունչ հաղորդեցին երեկոյին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---