Թուրքիան կարող է գնել ռուսական C-400 համալիրները ազգային ՀՕՊ ստեղծման համար![]() 18 հունիսի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դիտարկում է երկրի պաշտպանական համակարգի համար ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը: Այդ մասին հայտնում է «Ռազմական տեսություն» ինտերնետ ռեսուրսը, հղում անելով թուրքական «Սաբահ» թերթին: Ռեսուրսը գրում է, որ նման որոշում Անկարան պետք է կայացնի տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, այդ թվում Իրանի հարցում: Վերջնական որոշումը կկայացվի հուլիսի 4-ին Թուրքիայի վարչապետի գլխավորությամբ պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստում: Ներկայումս դիտարկվում է ՀՕՊ ապահովման չորս տարբերակ՝ ռուսական C-400, ԱՄՆ Patriot (PAK-3), չինական FD-2000 և ֆրանս-իտալական Eurosam SAMP/T: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |