ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ18 սեպտեմբերի 2004 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հրաման է ստորագրել 14 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին: Հիշեցնենք, որ Ս.Բաբայանը երկարաժամկետ բանտարկության էր դատապարտվել 2000թ. մարտին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով, որի հետեւանքով ծանր վիրավորվել էին ԼՂՀ նախագահը, նրա թիկնապահներից մեկը եւ վարորդը: Նշենք, որ Ա.Ղուկասյանը ներում է շնորհել նաեւ Էրիկ Փարամազյանին, որը ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի նախապատրաստմանը եւ իրականացմանը մասնակցելու համար դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |