Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում18 հունիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում, երկուշաբթի օրը Մոսկվայում հաղորդել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք անօրինական, ոչ լեգիտիմ ենք համարում Իրանի դեմ բանաձևերի ընդունումը»,- ասել է նա: Մոսկվայում ընթանում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բանակցությունները Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ` Իրանի միջուկային ծրագրի գծով միջազգային միջնորդների «վեցնյակի» քաղտնօրենների մասնակցությամբ: Եվրամիությունը չի բացառում Մոսկվայում բանակցությունները երեք օրով երկարացնելու հնարավորությունը, երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: «Մենք ծրագրում էինք, որ բանակցությունները կտևեն երկու օր, սակայն եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք փոխանակել տոմսերը»,- ասել է նա: Նրա խոսքով` եթե վաղվա հանդիպումներից հետո նման անհրաժեշտություն ծագի, ապա Մոսկվայում բանակցությունների նոր փուլ կանցկացվի չորեքշաբթի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |