ԵԱՀԿ-ՈՒՄ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՄԵՆ ՋԱՆՔ ԿԳՈՐԾԱԴՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ18 սեպտեմբերի 2004 - 20:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ նախագահության մանդատի գործողության մնացած երեք ամիսներին Բուլղարիան ամեն ջանք կգործադրի գոյություն ունեցող հակամարտություններից յուրաքանչյուրի կարգավորմանը հնարավորինս աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասին: Նրա խոսքերով` հակամարտությունների գոտիներ կուղարկվեն կազմակերպության հատուկ ներկայացուցիչներ: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ կուղարկվի ԵԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը, հաղորդել է Ս.Պասին: «Մենք պետք է լինենք լավատես, եւ այդ լավատեսությունը հաղորդենք հակամարտության բոլոր ներկայացուցիչներին», - նշել է նա: ԵԱՀԿ գործող նախագահը հույս է հայտնել, որ միջազգային հանրության համատեղ համակարգվող ջանքերով եւ Ռուսաստանի աջակցության շնորհիվ այդ հակամարտությունները կարող են իրենց լուծումները գտնել ամենամոտ ժամանակներս:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |