Թուրքիայում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի 200 տարվա տունը կվերածվի պանդոկի

Թուրքիայում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի 200 տարվա տունը կվերածվի պանդոկի

PanARMENIAN.Net - Հայ մեծահարուստ և բարերար Գալուստ Գյուլբենկյանի թուրքական Կեսարիայի Թալաս քաղաքի ապարանքները վերածվելու են «բուտիկ-պանդոկի»: Այդ մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» օրաթերթը:

Թերթի փոխանցմամբ շենքի սեփականատերը Նեջիպ Դինչերն է: Շենքը կառուցվել է 200 տարի առաջ, և մեկ հարկն արդեն փլված է: Տարբեր տարիների ընթացքում շենքն ունեցել է բազմաթիվ սեփականատերեր, և Դինչերն այն գնել է ստամբուլցի բժշկից:

Թուրքիայի հայ ճարտարապետներից մեկն ասել է, որ այդ տարածաշրջանում շատ հին շենքեր են քանդվել, և պետք է գոհ մնալ, որ Գյուլբենկյանի տունը կանգուն է:

Շենքի նոր սեփականատերն ասել է, որ քաղաքը զբոսաշրջիկներին հյուրընկալելու պահդոկ կունենա և կկոչվի «Գյուլբենկյան պանդոկ»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---