19 հունիսի 2012 - 16:36 AMT
«Արարատբանկը» պատրաստվում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման

«Արարատբանկ» ԲԲԸ-ն պատրաստվում է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO), հայտնել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: «Բաժնետերերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում»,-ասել է նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն հունիսի 19-ին անց է կացնում բաժնետերերի հինգերորդ ժողովը, բաժնետերերը 87-ն են:

Աշոտ Օսիպյանը հավելել է, որ տեղաբաշխումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին: